News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անգլիայի առաջնությունում ինտրիգը մինչեւ վերջ պահպանվում է: Եթե չեմպիոնության հարցը գրեթե լուծված է, ապա քառյակում հայտնվելու թեժ պայքարը՝ ոչ, քանի որ Մանչեսթերը ներկայացնող երկու թիմերն էլ ցանկանում են եկող մրցաշրջանում խաղալ չեմպիոնների լիգայում: «Յունայթեդը» դեռ ունի խաղեր Եվրոպայի լիգայում, իսկ «Սիթին», կիրակի օրը պարտվելով «Արսենալին» Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում, այս տարի զրկվեց բոլոր տիտղոսների հույսերից եւ միակ թիրախը լինելու է Պրեմիեր լիգան:

Թիմերի այս մրցաշրջանի առաջին խաղում «Սիթին» հաղթեց 2-1 հաշվով:

«Սիթի»

Խոսեպ Գվարդիոլայի թիմն այս մրցաշրջանում տանը միայն մեկ պարտություն է ունեցել՝ դեկտեմբերի 3-ին, դրանից հետո 11 խաղ է՝ նրանք տանը  «Էտիհադում» չեն պարտվում: ԱՊԼ-ում վերջին երկու խաղերում «Սիթին» հաղթանակ է տոնել՝ խփելով երեքական գնդակ ամեն խաղում: Այս պահին քաղաքացիները 64 միավորով մրցաշարային աղյուսակի 4-դ տեղում են, իսկ ՄՅՈՒ-ն նրանցից հետ է միայն մեկ միավորով:

«Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» արդեն 23 տուր է չի պարտվում: Վերջին երեք խաղերում Մոուրինյոյի սաները հաղթել են չոր հաշվով: Ընդհանուր առմամբ, արդեն 338 րոպե ՄՅՈՒ-ն սեփական դարպասը գնդակ չի ընդունում: Մրցաշարի վերջին 15 արտագնա  խաղերում ՄՅՈՒ-ն 33 միավոր է վաստակել, խփել 27 եւ բաց թողել 13 գնդակ:

Կորուստներ եւ խնդիրներ

Իկլաի Գյունդոգանը, Բակարի Սանյան ու Ջոն Սթոունսը չեն օգնի «Սիթիին» նաեւ այս խաղում: Հարցականի տակ է նաեւ Գաբրիել Ժեզուսի եւ Դավիդ Սիլվայի մասնակցությունը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմի շատ ֆուտբոլիտներ վնասվածք ունեն՝ Զլատան Իբրահիմովիչը, Խուան Մատան, Պոլ Պոգբան, Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլինգը եւ Ռոխոն:

Կենտրոնական ֆուտբոլիստներ

«Մանչթեսեր Սիթիի» ակնհայտ առաջատարն է դարձել Քեվին դե Բրյոինեն: Բելգիացին այս մրցաշրջանում դարձել է 13 գոլային փոխանցման հեղինակ:

«Մանչեսթեր Յունայթեդում» բոլոր հույսերը կապվում են Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Մխիթարյանը գտնվում է շատ լավ մարզավիճակում եւ հարձակման գծի ֆուտբոլիստներից մի քանիսի բացակայության արդյունքում Ռեշֆորդի հետ միասին լինելու է «Սիթիի» պաշտպանների գլխացավանքը:

Կանխատեսում

Հաշվի առնելով ՄՅՈՒ-ի կադրային խնդիրները ու «Սիթիի» ոչ ստաբիլ խաղը` կարելի է ենթադրել, որ գոլառատ խաղ չի սպասվի: Կարելի է ենթադրել անգամ ոչ ոքի արդյունքը:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Նիկիտա Սիմոնյանը Մարադոնայի մեծահոգության, Ռուսաստանի հավաքականի «սխրանքի» եւ չեմպիոնի կոչման նոր հավակնորդների մասին
Չեմ ուզում անհամեստ լինել, բայց ինձ համար «ամենա»-ն այն առաջնությունն էր, որտեղ ես էի խաղում...
Երեւան կժամանի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը
Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի վետերան ֆուտբոլիստներից կազմված հավաքականների Երեւանում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են...
Բացառիկ հնարավորություն լեգենդի հետ լուսանկարվելու համար, ինչպես նաեւ շահելու Լեգենդների խաղի տոմս
Խաղարկությունը կացկացվի ամեն օր fcyerevan.com կայքում...
Լեգենդար Չավին՝ հայկական գինու, Մեսսիի ու իր երազանքների մասին (ֆոտո)
Մեկ խաղացողի անուն տալը բարդ է, քանի որ «Բարսելոնան» ավելի ուժեղ դարձնելու համար պետք է ֆենոմենալ հատկանիշներ ունենալ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ