News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը վերանայել է աղքատության կրճատման ռազմավարությունը: Այս մասին, Ժնեւում «Կայուն զարգացում ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի (ԵՏՀ) տարածաշրջանում» խորագրով տարածաշրջանային համաժողովի եւ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 70-ամյակին նվիրված «2030թ.-ին ընդառաջ տնտեսական ինտեգրում եւ համագործակցություն» խորագրով ԵՏՀ նստաշրջանի ժամանակ իր խոսում նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարար Հովակիմյանը, մասնավորապես, նշեց, որ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում մեծ դերակատարություն է ունեցել տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում: Փոխնախարար Հովակիմյանի խոսքերով, ԵՏՀ-ն, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներով եւ սկզբունքներով, նպաստում է եվրոպական երկրների համագործակցության ամրապնդմանն ինչպես միմյանց, այնպես էլ այլ երկրների հետ, ինչպես նաեւ տնտեսական ինտեգրմանը` Կայուն զարգացման 2030 օրակարգի համաձայն։

Աշոտ Հովակիմյանը նշեց նաեւ, որ Հայաստանի կառավարությունը վերանայել է աղքատության կրճատման ռազմավարությունը՝ թիրախավորելով մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության ավելացման, սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման եւ հանրային կառավարման ինստիտուցիոնալ արդիականացման ուղղությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ