Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 26-ին, ժամը 20.20-ին, բաժին է ներկայացել 49-ամյա Արթուր Բ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձ) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: