News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) Տալլինում ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Արեւելյան գործընկերության Էստոնիայի հատուկ պատվիրակ, Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն Յաան Ռեյնհոլդի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվեցին ԵՄ-ում էստոնական նախագահությանն առնչվող հարցեր: Ուշադրության կենտրոնում էին էստոնական կողմի՝ տարվա ընթացքում կազմակերպվելիք միջոցառումները եւ դրանցում Հայաստանի մասնակցությունը:

Յաան Ռեյնհոլդը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում կանցկացվեն նախարարական, լրատվական եւ քաղաքացիական հասարակության ֆորումներ, իսկ հոկտեմբերին կազմակերպվելիք Արեւելյան գործընկերության չորրորդ ֆորումն առավելապես կառնչվի բիզնես-բարձր տեխնոլոգիաներ կապին, թվային հասարակությանը, էլեկտրոնային կառավարմանը:

Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարության առաջնային ուղղություններից է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով առավել արդյունավետ կառավարման մոդելների կիրառումը: Դեսպանը նշեց, որ այս իմաստով էստոնական փորձը կիսելու պատրաստակամությունը ողջունելի է եւ հույս հայտնեց, որ ԵՄ էստոնական նախագահության առաջնահերթություններից ելնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-էստոնական համագործակցությունն առավել ինտենսիվ կդառնա:

Ապրիլի 27-ին դեսպան Մկրտչյանը հանդիպեց Էստոնիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Մարտին Ռոջերին: Հանդիպման ընթացքում քննարկվեց փոխադարձ երկկողմ այցերի կազմակերպման կարեւորությունը: Մարտին Ռոջերը ներկայացրեց ԵՄ նախագահությունում Էստոնիայի առաջնայնությունները: Էստոնացի դիվանագետը ողջունեց այն փաստը, որ Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները հաջող ավարտին են հասցվել:

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ ԵՄ հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կոչված է ամրապնդել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքը՝ ստեղծելով նոր հնարավորություններ գործընկերության ընդլայնման եւ խորացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ