Նոր iPhone-ը ենթադրաբար կստանա մարտկոց, որը կլիցքավորվոի սմարթֆոնի նախկին մոդելներից ավելի արագ։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Apple Insider-ին։
Ըստ լուրերի՝ iPhone 8-ը կունենա 2700 ամպեր ժամ տարողությամբ մարտկոց։ Համեմատելու համար՝ iPhone 7-ի մարտկոցի տարողությունը1960 ամպեր ժամ է։ Սմարթֆոնի լիցքավորումն ավելի արագ տեղի կունենա նոր անլար մեթոդի շնորհիվ, երբ սարքավորումը վերեւից պարզապես տեղադրվում է wireless բազայում ու լիցքավորվում առանց լարի։