News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ նախաքննության նպատակով 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթին հանձնված` քաղաքացիների եւ ոստիկանների վիճաբանության ու կռվի փաստով հարուցված քրեական գործով կատարված քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչներ Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, որի հետեւանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017 թվականի հունվարի 5-ին`  Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող «Աֆրոդիտե» ակումբում, Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած ոչ սթափ վիճակում, հայհոյել եւ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել ակումբի աշխատակիցների նկատմամբ, ինչի համար մի քանի անգամ դիտողության են արժանացել վերջիններիս եւ նշված տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Հրաչյա Պալյանի ու Արթուր Հովհաննիսյանի կողմից:

Ոստիկանները Հ. Խաչատրյանից ու Վ. Հովհաննիսյանից պահանջել են նաեւ դադարեցնել ակումբում գույքը վնասելուն ուղղված գործողությունները, ինչի շուրջ նրանց միջեւ վիճաբանություն է ծագել, որը շարունակվել է նաեւ դրսում: Հ. Խաչատրյանն ու Վ. Հովհաննիսյանը, չենթարկվելով իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին, նախ աստիճանահարթակից վայր են գցել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածել գետնին ընկած Արթուր Հովհաննիսյանին, իսկ այնուհետեւ` նրան օգնության հասած Հրաչյա Պալյանին, որի հետեւանքով  վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:

Այսպիսով, ոստիկանների ծառայողական պարտականությունների հետ կապված` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար  Հարություն Խաչատրյանին ու Վահե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ