News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Սենատի տրանսպորտի կոմիտեն միաձայն աջակցել է սենատոր Էնթոնի Փորթանթինոյի օրինագծին, որով թույլ կտրվի Փասադենայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի ուղեցույց տեղադրել, հայտնում է Asbarez-ը:

«Ընդամենը մի քանի օր առաջ մենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ նշեցինք Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Հուշակոթողի մոտ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ էին հավաքվել՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին եւ հիշելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից քաղած դասերը»,- մեկնաբանել է Փորթանթինոն:

Նա նշել է, որ հպարտ է իր օրինագծի համար, որը հնարավորություն կընձեռի ուղեցույց տեղադրել, որը կօգնի մեծացնել Հայոց ցեղասպանության իրազեկվածությունը եւ կհիշեցնի, որ ընդդեմ մարդկության հանցագործությունների դեմ պայքարը անընդհատ գործընթաց է, որը մշտական ուշադրություն է պահանջում:

Փասադենայում Հայոց ցեղասպանության հուշակոթողը բացվել է 2015-ի ապրիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ