News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գլխավոր դատախազ, արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտնել է, որ Վիրջինիայի Արեւելյան օկրուգի դաշնային դատախազ Դանա Բոենտեն նշանակվել է իր օգնականի պաշտոնակատար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը։

Բոենտեն այդ պաշտոնում կփոխարինի Մերի Մաքքորդին, որը արդարադատության նախարարությունում զբաղվում է նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ հարձակումների հետաքննությամբ։ Ապրիլի 21-ին Արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ռայմոնդը հայտնել էր, որ Մաքքորդը մայիսին կլքի իր պաշտոնը։

«Դանա Բոենտին տասը տարվա ընթացքում իրեն դրսեւորել է որպես նվիրված պետծառայող ու կատարել է պատասխանատու ղեկավար գործառույթներ նախարարությունում»,- մեկնաբանել է այդ նշանակումը Սեշնսը՝ շնորհակալություն հայտնելով Մակկորդին «նվիրված ծառայության համար»։

Հունվարի վերջից մինչեւ արդարադատության նախարարի պաշտոնում Ջեֆ Սեշնսի հաստատումը՝ 62-ամյա Բոենտեն ժամանակավորապես կատարել է գլխավոր դատախազի ու արդարադատության նախարարի պարտականությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ