News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցի գործի վարույթը կարճելու մասին Վարչական դատարանի որոշման դեմ հայցվոր կողմը բողոք է ներկայացրել Վարչական վերաքննիչ դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Արսինե Խանջյանն ու իր ներկայացուցիչները պահանջում էին ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները, այդ թվում՝ հայցվորի արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնամխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու, նվաստացնող կամ անմարդկային, խտրական վերաբերմունքից, այդ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող:

Հայտնի դերասանուհին որպես բարոյական փոխհատուցում պահանջում էր 500 հազար դրամ:

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ,  սակայն, փետրվարի 28-ին բավարարել էր պատասխանող կողմի միջնորդությունն ու կարճել վարչական գործի վարույթն ըստ հայցի Արսինե Խանջյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության: Միեւնույն ժամանակ, Վարչական դատարանը որոշել էր, որ բարոյական վնասի հատուցման պահանջի հետ կապված այս հայցով վեճը ենթակա չէ Վարչական դատարանում քննության:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսին Արսինե Խանջյանը Խորենացու փողոցից բերման էր ենթարկվել ոստիկանություն և մոտ երեք ժամ գտնվել ոստիկանության բաժանմունքում, ապա դերասանուհուց ներողություն էին խնդրել՝ ասելով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ