News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին աշխատանքից հեռացրել է մոտ 10 հազար պաշտոնյաների, որոնց դիպլոմներն ու պրոֆեսիոնալ որակավորման վկայագրերը կեղծ են եղել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով rfi Afrique ռադիոկայանին:

Ըստ ռադիոկայանի` Մագուֆուլին պահանջել է 9 հազար 932 պետկան ծառայողների հրաժարականը` կառավարական հետաքննության վերջնական զեկույցը ստանալուց հետո, որը սկսվել էր դեռ 2015 թվականին: Նախագահը հայտարարել է, որ աշխատանքից հեռացված պաշտոնյաներին կարճ ժամանակում կփոխարինեն որակավորված պետական ծառայողներ: Նա դիմել է լրատվամիջոցներին` խնդրելով տարածել պետական ծառայությունից բոլոր հեռացվածների ցուցակը:

Նշվում է, որ 2015 թվականին նախագահ ընտրվելուց հետո Մագուֆուլին սկսել է «շոկային թերապիայի» քաղաքականությունը` ուղղված երկրում կոռուպցիայի եւ ավազակության դեմ պայքարին:  Նրա կոշտ միջոցները ստացել են «տինգատինգա» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «բուլդոզեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ