News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

RC-135W Rivet Joint հետախույզ ինքնաթիռին Կալինինգրադի երկնքում հաջողվել է նկատել Flightradar24 կամ Planefinder ուղեւորատար օդանավերին հետեւելու համար նախատեսված բջջային հավելվածներից մեկի միջոցով: Այս մասին գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Daily Mail-ին:

Նշվում է, որ RC-135W հետախուզական թռիչքի նպատակը ռուսական ռազմածովային բազայի մասին տվյալներ հավաքելն է եղել: Սակայն առաքելությունը բացահայտվել է:

Սոցկայքերում հրապարակված սքրինշոթերում RRR7220 համարով ինքնաթիռը գտնվում է Կալինինգրադից մոտ 100 կմ հեռավորությամբ:

Ավելին, Daily Mail-ը պնդում է, որ բրիտանական  RC-135W-ը գործել է ամերիկյան լրտես ինքնաթիռների եւ կործանիչ ռումբարկուներ F-35A-երի աջակցությամբ: Փորձագետները ենթադրել են, որ այն ռադիէլեկտրոնային պայքարի հանձնարարություններն է իրականացրել` փորձելով հակազդել F35A-երը հավաստանշելու ռուս զինծառայողների փորձերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ