News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը անսպասելիորեն հյուր է գնացել հասարակ ամերիկացի մի ընտանիքի` ԱՄՆ Օհայո նահանգից: Այս մասին հաղորդում է BBC-ին: 

Նշվում է, որ նա ցանկացել է հանդիպել նրանց հետ, ովքեր միշտ քվեարկել են ԱՄՆ-ի դեմոկրատների օգտին, սակայն վերջին ընտրություններին քվերակել են հօգուտ հանրապետական Դոնալդ Թրամփի:

Այն մասին, որ Մուր ընտանիքին հյուր է գնում Ցուկերբերգը, ընտանիքն իմացել է նրա ժամանումից ընդամնեը 15 րոպե առաջ:

Ցուկերբերգի հետ ընթրիքի ժամանակ ընտանիքը քննարկել է ոչ միայն քաղաքականությունը, այլեւ այն, թե ինչպես է Մուր ընտանիքն օգնում Ուգանդայի մանկատներից մեկին: Ցուկերբերգը նրանց օգնություն է առաջարկել միջոցներ հավաքելու հետ կապված:

Ընթրիքից հետո միլիարդատերը Facebook –ի իր էջում շնորհակալություն է հայտնել ընտանիքին ջերմ ընդունելության ու հրաշալի ընթրիքի համար: Ոմանք Ցուկերբերգի նման գործղությունները կապում են այն բանի հետ,որ նա, հնարավոր է, մտածում է քաղաքական կարիերայի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ