News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը Ֆիլիպինների գործընկեր Ռոդրիգո Դուտերտեին ԱՄՆ հրավիրելով՝ Պետքարտուղարությանն անակնկալի է բերել, գրում է New York Times-ը:

Սպիտակ տունը իր հայտարարության մեջ երկու նախագահների զրույցը որակել է որպես «բարեկամական քննարկում», սակայն հաջորդող հրավերը Դուտերտեին, ում մեղադրում են Ֆիլիպիններում թմրանյութերի հետ կապված «արտադատարանյան հաշվեհարդարների» մասին որոշում ընդունելու մեջ, անակնկալ է եղել Պետքարտուղարության համար:

Թերթը գրում է, որ հիմա ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները պատրաստվում են իրավապաշտպանների կողմից քննադատությունների տարափին:

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայնս Փրիբասը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, արդյո՞ք Դուտերտեի հրավերը նշանակում է, որ Թրամփի արտաքին քաղաքականության համար մարդու իրավունքների հարցը նշանակություն չունի, ասել է. «Դա չի նշանոկում, որ մարդու իրավունքների հարցը նշանակություն չունի»:

Փրիբասն ասել է, որ երկու նախագահների հանդիպումը անհրաժեշտ է եւ կարեւոր ԿԺԴՀ հարցի լուծման համար, քանի որ ԱՄՆ-ն այդ տարածաշրջանում հնարավորինս ավելի շատ գործընկերների հետ փոխգործակցության կարիք ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ