News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտնել է, որ իր կինը՝ Մելանյան եւ որդին՝ Բերոնը, ամռանը Սպիտակ տուն կտեղափոխվեն։

«Նախագահը հաստատել է, որ իր որդին ու կինը ուսումնական տարվա ավարտվելուն պես Սպիտակ տուն կտեղափոխվեն եւ խոսոտվանել, որ երեխայի համար հեշտ չի լինի»,-Washington Times պարբերականի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։

«Ես որդի ունեմ, նա փոքր տղա է, նրա 11 տարեկանը նոր է լրացել։ Նա պետք է մեկ այլ դպրոց տեղափոխվի։ Նա սիրում է Նյու Յորքի իր թիմում ֆուտբոլ խաղալ, նրա բոլոր ընկերներն այնտեղ են, եւ նա պետք է լքի այդ թիմը։ Մենք չէին ցանկանում, որ դա սեզոնին կեսերին լիներ», - բացատրել է Թրամփը։

Նախագահը խոստովանել է, որ նախագահության առաջին 100 օրը իր ընտանիքի համար դարձել են «անկասկած, լուրջ ժամանակներ»։

Նա նաեւ նշել է, որ Մելանյա Թրամփը ենթարկվել է «մամուլի կողմից հարձակումների»։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Մելանյան շատ լավ կատարում է առաջին տիկնոջ իր պարտականությունները եւ «երկրի համար շատ լավ աշխատանք կատարում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ