News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ազգային արժույթի օգտին եվրոյից հրաժարվելուց առաջ բազմաթիվ տնտեսական միջոցառումներ կարելի է ձեռնարկել: Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը:

«Սա նախապայման չէ, բազմաթիվ տնտեսական միջոցներ կան, որոնք կարելի է իրականացնել եւ որոնք կապված չեն արժույթի հետ»,- հայտարարել է Լը Պենը:

Նրա խոսքով՝ դա վերաբերում է միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ծախսերի կրճատմանը, աշխատանքի նախարար Միրիամ Էլ-Հոմրիի օրենքի չեղարկմանը եւ այլն: Լը Պենը նշել է, որ այդ բոլոր միջոցառումները պետք է սկսել իրականացնել առանց հապաղելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ