News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Առաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է բարեփոխումներ իրականացնի կամ բախվի Frexit-ի հետ (ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալը)։ Մակրոնն ընդգծել է, որ «եվրոպամետ» թեկնածու է, ով հավատում է «եվրոպական արժեհամակարգին»։ Սակայն, նա նշել է, որ անհրաժեշտ է լսել մարդկանց, ովքեր վրդովված են ԵՄ գործող քաղաքականությունից։

Նա վստահ է, որ ԵՄ-ին բարեփոխումներ են անհրաժեշտ։ Նախագահի թեկնածուի խոսքով՝ եթե Եվրամիությանը թույլ տան գոյություն ունենալ ներկա տեսքով, ապա դա «դավաճանություն» կլինի։

«Ես դա չեմ ցանկանում։ Քանի որ հաջորդ օրը մենք կունենանք Frexit կամ «Ազգային ճակատ»», — ասել է Մակրոնը, հաղորդում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ