News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի Բարանովիչի քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ակտիվիստին, ով կանգնել էր՝ ձեռքին սպիտակ թուղթ, հաղորդում է Intex-Press պարբերականը։

Ինչպես հայտնել են՝ Լենինի հրապարակում հավաքվել են մի քանի քաղաքացիներ, ովքեր փողոց են դուրս եկել, իրենց խոսքով, ի նշան աշխատավորների հետ համերաշխության, որոնց իրավունքները խախտվում են։ Սկզբում նրանք ցանկացել են սպիտակ թղթեր պահել ձեռքերում՝ որպես ամեն ինչ նորից սկսելու խորհրդանիշ, սակայն հետո հրաժարվել են այդ գաղափարից։

Այնուամենայնիվ, տղամարդկանցից մեկը վերցրել է մաքուր թուղթ, եւ ոստիկանությունը նրան միանգամից ձերբակալել է։ Նշվում է, որ այդ պահին հրապարակում եղել են մեծ թվով իրավապահ մարմիններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ