News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անկարգություններ են սկսվել՝ քաղաքում Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ արհմիությունների ավանդական երթի ժամանակ։ Ինչպես հաղորդում է BFM-TV հեռուստաալիքը՝ երկու ոստիկան է վիրավորվել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ 

Միջադեպերն ուղեկցում են մայիսմեկյան երթը, որն ընթանում է Փարիզի արեւելյան հատվածի փողոցներով։ Անկարգությունների սադրիչներ են դարձել արմատական տրամադրություններով ցուցարարները, որոնք հասրարակ ցուցարարներից առանձին են հանդես եկել։

Երիտասարդների մեծամասնությունը դեմքը փակել է դիմակով։ Իրավապահների ուղղությամբ նրանք նետում են քարեր ու այրվող հեղուկով շշեր, ինչի հետեւանքով արդեն երկու ոստիկան վիրավորվել է։ Իրավապահները նրանց պատասխանում են արցունքաբեր գազով։ Իրադարձությունների էպիկենտրոնը՝ Բաստիլի հապարակը պատած է ծխով։

Այժմ ոստիկաններին հաջողվել է բաժանել ամբոխին՝ ցրելով հանրահավաքի առավել ագրեսիվ մասնակիցներին։ Մոտ 150 մարդու շրջափակել են ոստիկանները, իսկ արհմիությունները երթը ժամանակավորապես ընդհատվել է։ Ձերբակալվածների մասին դեռ տվյալներ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ