News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Աշխատավորի իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն: Մայիսի 1-ը Աշխատանքի միջազգային օրն է, NEWS.am-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե որքանո՞վ են պաշտպանված աշխատավորի իրավունքները եւ  ո՞ր իրավունքներն են ավելի հաճախ խախտվում:

Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ աշխատավորի իրավունքները Հայաստանում շատ հաճախակի են խախտվում:

Հարցվածները հիմնականում նշեցին աշխատավարձերը ժամանակին չվճարելը, աշխատողների շահագործումը, արձակուրդների բացակայությունը:

Կանաչապատման բաժնում աշխատող տղամարդկանցից մեկը նկատեց.«Էսօր աշխատանքային օր ա՞, որ ես աշխատում եմ»:

«Մարդը աշխատում ա, իրա աշխատավարձը ժամանակին չեն տալիս, գնում ա ընտրության, չի ընտրում հանրապետականին՝ գործից հանում են»,-նշեց քաղաքացիներից մեկը:

«Մայրության պատրաստվող կանանց հետ ճիշտ չեն վարվում»,-ասաց հարցվածներից մեկը:

Հարցվածներից շատերը հենց իրենց օրինակով ներկայացրին խախտված իրավունքների դեպքերը. «Մի մարդու աշխատանքով մի մարդու են ընդունել, բայց երեք-չորս մարդու տեղ աշխատում եմ: Եթե հարցնում ես, թե ինչի՞» ա սենց, ասում ա՝ սենց ա, դուրդ չի գալիս, ուրեմն դիմում գրի, գնա»:

Տպել
Ամենաշատ