ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում տասնյակ մարդկային զոհերի պատճառ դարձած հանքավայրի փլուզման կապակցությամբ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը խորին ցավակցություն եւ զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին եւ մերձավորներին մաղթելով տոկունություն եւ համբերություն, իսկ վիրավորներին եւ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում: