News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» դաշինքի պատգամավորական մանդատների հետ կատարվողը իրենց ներքին գործն է, մենք դրանով չենք զբաղվում: Մայիսի 5-ին՝ 5-րդ գումարման ԱԺ վերջին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության երկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը:

Ի պատասխան այն հարցին, որ շատ քաղաքագետներ այս ենթատեքստում համոզմունք են հայտնել «Ծառուկյան» դաշինքի շուրջը ծավալված սկանդալում իշխանությունների ոչ հրապարակային միջամտության մասին, Բաղդասարյանը նշեց. «Շնորհակալ եմ, որ բավականին բարձր եք գնահատում իշխանության դերակատարումը: Ես նույնպես կարծում եմ, որ երկրում առանցքային ուժը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Բայց եւս մեկ անգամ ասում եմ՝ սա նրանց ներքին գործն է, մենք դանով չենք զբաղվում: Նման իրավիճակներում մշտապես մեղավորներ են փնտրում, եւ որպես թիրախ խոսում են ՀՀԿ-ի մասին: Մենք չենք խառնվում մյուս կուսակցությունների ներքին գործերին: Եթե նրանք ինքնուրույն չեն կարողանում բոլոր հարցերը պարզել, դրանով կզբաղվեն իրավապահ մարմինները»:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի 23 պատգամավորներից 12-ը հրաժարվել են ավելի վաղ ներկայացրած ինքնաբացարկի դիմումներից: Նրանք որոշել են չհրաժարվել պատգամավորական մանդատից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ