News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Չինաստանի Ցզյանցզին քաղաքում շունը փրկել է ողջ-ողջ թաղված երեխային: Այս մասին գրում է Sun-ը:

Շան տիրոջ խոսքով՝ իր ուշադրությունը գրավել է այն, որ կենդանին, ջանք չխնայելով, թաթերով փորում է հողը: Մոտենալով փոսին՝ նա լացող երեխայի է գտել, որը փաթաթված է եղել ճերմակ կտորի մեջ:

Պարզվել է, որ փոքրիկը մեկ ամսական նորածին է: Երեխային հիվանդանոց են տեղափոխել շատ ցածր ջերմությամբ եւ թույլ սրտի բաբախյունով: Ներկայում նա բժիշկների հսկողության ներքո է եւ աստիճանաբար կազդուրվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ