News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան կգործարկվի միայն Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում: Մայիսի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Գյումրիում տեղակայված ռազմական բազան պատրաստ է դիմակայելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին՝ Հարությունյանը նշեց, որ Լավրովի խոսքը ենթադրել է այն շրջանակը, որում բազան գործում է: «Չկա այնպիսի փաստաթուղթ, որում նշված է, որ որեւէ կողմ կարող է միակողմանի կարգով բազան օգտագործել»,- ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, հայտարարել էր. «Համապատասխան ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում եւ Հայաստանում եւ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից մտել են  Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ, գործողությունների համար մշտական պատրաստականության վիճակում են: Մինչեւ այս վարակի ոչնչացումը, այս առաջնահերթությունները կպահպանվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ