News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենահարուստ մարդիկ, ըստ Bloomberg-ի, 35 մլրդ դոլար են կորցրել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ սկանդալների պատճառով, հաղորդում է RNS-ը։

Այսպես, աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշը գլխավորող Բիլ Գեյթսը՝ 86.8 մլրդ կարողությամբ, Microsoft-ի բաժնետոմսերի արժեքի անկման հետեւանքով 1 մլրդ դոլար է կորցրել։ Amazon-ի համահիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը 83.61 մլրդ դոլար էր գնահատվում եւ վերոնշյալ վարկանիշում երկրորդ տեղն էր զբաղեցնում, կորցրել է 1.7 մլրդ դոլար՝ հայտնվելով երրորդ տեղում։ Աշխարհում հագուստի ամենախոշոր ռեթեյլեր Inditex-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգան կորցրել է 335 մլն դոլար։

Ամենամեծ կորուստը կրել է Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ 62.3 մլրդ կարողությամբ նա վարկանիշի հինգերորդ տեղում է՝ սոցկայքի բաժնետոմսերի անկման հետեւանքով կորցնելով 2 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ