News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական կառավարման ձեւ հաստատելով՝ մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ասաց Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, 2013 թվականին նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ՝ իրենք այն պայմանավորում էին իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։

ՀՀ նախագահն, իր խոսքում նաեւ նշել է.

«Երբ մենք խոսում էինք առկա հիմնախնդիրների մասին եւ դրանց մի մասը պայմանավորում կառավարման ձեւի առանձնահատկություններով, իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքի ոչ հետեւողական իրացմամբ, համակարգային առումով ոչ կատարյալ լուծումներով, քաղաքական եւ սահմանադրական մշակույթի ցածր մակարդակով, կուսակցական համակարգի ոչ բավարար կայացվածությամբ, շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս հանգամանքին։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներին հաջորդած ժամանակահատվածը եւ հատկապես 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունները եւ հետընտրական իրավիճակը եկան հաստատելու, որ խնդիրների լուծման ճանապարհը մեր կողմից ճիշտ է ընտրված:

Կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու միջոցով մենք էապես փոքրացրել կամ նույնիսկ վերացրել ենք քաղաքական դիմակայությունը կամ ճգնաժամը հանրային առճակատման վերածելու վտանգը։ Խորհրդարանական կառավարման ձեւ հաստատելով՝ մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը։ Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները վերացրեցին նաեւ իշխանության տարբեր մարմինների եւ պաշտոնատար անձանց գործառույթների ու լիազորությունների միջեւ առկա անհամամասնությունները:

Այս փոփոխությունները բավարար սահմանադրական հիմք են ստեղծել, որպեսզի Հանրապետության նախագահ – Ազգային ժողով, Հանրապետության Նախագահ – կառավարություն, Ազգային ժողով – կառավարություն փոխհարաբերություններում, ինչպես նաեւ պետական իշխանության տարբեր մարմինների միջեւ սահմանադրական լիազորությունների առնչությամբ ծագած վեճերը լուծվեն ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունում։

Սահմանադրական փոփոխությունները հաղթահարեցին գործադիր իշխանության գործառութային երկատվածությունը։ Գործադիր իշխանության գործառութային լիազորություններով օժտված է լինելու կառավարությունը, իսկ Հանրապետության Նախագահին վերապահված են լինելու պետության գլխին բնորոշ՝ գերազանցապես հակակշռող եւ զսպող լիազորություններ։

2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, կարեւորելով Ազգային ժողովի օրինաստեղծ եւ վերահսկողական գործառույթների հետագա զարգացման խնդիրը, ամրապնդեցին Ազգային ժողովի մարմինների դերն օրենսդրական գործունեության բնագավառում, մեծացրեցին խորհրդարանի կշիռը պետական իշխանության ու կառավարման մարմինների ձեւավորման գործում, ընդլայնեցին նրա վերահսկողական լիազորությունների շրջանակը, ամրապնդեցին խորհրդարանական փոքրամասնության իրավունքների սահմանադրական երաշխիքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ