News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած փոսային նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, բացառությամբ Դիլիջան- Վանաձոր ավտոճանապարհի մոտ 20 կմ հատվածի, որտեղ անձրեւառատ եղանակի պատճառով փոսային նորոգումը դեռ շարունակվում է եւ կավարտվի մինչեւ մայիսի 28-ը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խստաշունչ ու երկարատեւ ձմռան պատճառով այս տարի ճանապարհի պատվածքն առավել քայքայված էր։ Միայն միջպետական նշանակության ավտոճանապարհներին 2017թ. կատարվել է շուրջ 200 հազար քմ փոսային նորոգում։ Մինչդեռ 2016թ. միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 110 հազար քմ նորոգում։

Ներկայում ճանապարհաշինարարները շարունակում են գծանշումների թարմացման, ճանապարհային նշանների վերականգնման, կողնակների նորոգման աշխատանքները։

Ընթացքի մեջ են եւ մինչեւ հունիսի սկիզբը կավարտվեն նաեւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգումները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ