Երեք չարագործներ հարձակվել են Մեքսիկայի Գերերո նահանգի Ակապուլկո քաղաքից մայրաքաղաք Մեխիկո ոստիկաններ տեղափոխող ավտոբուսի վրա: Այս մասին հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով El Universal-ը:
Ոստիկանները Մեխիկո են մեկնել վարձակալված ավտոբուսով` հանգստյան օրերն անցկացնելու համար: Ուստի ծառայողական զենքեր չեն ունեցել: Ավտոբուսի վարորդը ստիպված է եղել գիշերով կանգ առնել ճանապարհին: Հանցագործներն օգտվել են այդ հնարավորությունից:
Հանցագործները հափշտակել են ոստիկանների փողերը, բջջային հեռախոսներն ու անձնական իրերը: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: