News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Bentley-ի հետ համագործակցող Mulliner թյունինգային ընկերությունը ներկայացրել է Bentayga ամենագնացի հատուկ մոդիֆիկացիա, որը նախատեսված է բազեների որսի սիրահարների համար։ Նորույթը ստացել է Falconry անվանումը, հայտնում է Motor-ը։

Նոր մոդիֆիկացիայի առանձնահատկությունն է բեռնախցում նախատեսված երկու սեկցիաները, որոնք երեսապատված են բնական խցանային կտորով ու պարունակում են որսի համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները

Այդ բաժիններից մեկում կարելի է գտնել GPS-ալեհավաքներ, գործիքներ ու 9 սանտիմետրանոց ծալովի դանակ՝ փայտյա կոթով։ Արկղի տակ կա կաշվեպատ բաժին, որտեղ գտնվում է GPS-բլոկը՝ թռչուններին հետեւելու համար, հեռադիտակներ, նաեւ որսորդական ձեռնոց։ 

Երկրորդ արկղի մեջ երեք մետաղական թերմոս է, բաժակներ, ծածկոց ու թաց անձեռոցիկներ։ Բեռնախցի կողքի պատին կա գրպան, որի մեջ թռչունների համար երկու թառ կա։  

Սալոնում նույնպես կա թռչունների թառ, ու փայտյա խճանկար՝ սավառնող բազեի պատկերով։ Այդ խճանկարը 430 կտորից է ձեռքով հավաքվել ինը օրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ