News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 19-ին, ընդունել է Հանրապետական խմբակցության առաջարկը, որի համաձայն մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կդառնա 9-ը:

ՀՀԿ-ի առաջարկին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 9 եւ ձեռնպահ 4:

«Ելք» խմբակցության առաջարկին, որի համաձայն, մշտական հանձնաժողովների թիվը պետք է լինի 10-ը, կողմ քվեարկեց 30 պատգամավոր: Նշենք, որ այս քվեարկությանը ՀՀԿ-ականները չմասնակցեցին:

Քվեարկությունից հետո թեժ քննարկում սկսվեց դահլիճում: «Ելք» խմբակցության պատգամավորները տեղից ասում էին, որ կրկին պետք է քվեարկության դրվի հարցը:

«Պետք է հասկանալ՝ ով է քվեարկել, ով ում փոխարեն է քվեարկել»,- հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Արա Բաբլոյանը, սակայն, չհամաձայնվեց՝ առաջին քվեարկությունից հետո ժամանակ կար վերանայելու այն:

«Երկրորդ քվեարկությունն անիմաստ էր: Երբ դուք խնդրեցիք վերականգնել առաջին քվեարկության պատկերը, ես համաձայնվեցի, սակայն պարզվեց, որ ուշ ենք ասել ու չեն կարող վերականգնել»,- ասաց ԱԺ նախագահը:

Ազգային ժողովի նիստը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ