News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի  առողջական վիճակը շարունակում է վատանալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը:  Նա նշեց, որ Արամ Հակոբյանի մոտ խորացել են հիշողության հետ կապված խնդիրները,  նա դժվարությամբ է խոսում եւ անհապաղ բուժօգնություն է անհրաժեշտ:

Արամ Հակոբյանը 2012թ.-ին ենթարկվել է միզապարկի, ապա 2014թ.` ուղեղի քաղցկեղի հեռացման վիրահատությունների, պաշտպանի խոսքով՝ նրա մոտ նկատվում է ուղեղի կաթվածի (ինսուլտի) նախանշաններ, որոնք գնալով խորանում են:

Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանական կողմը դիմում էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայք տրամադրել նրան:

Արամ Հակոբյանի  մասով նախաքննություն ավարտվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ