News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էրդողանը Թրամփից չի ստացել իր ակնկալածը։ Այս մասին գրում է New York Times-ը ՝ Վաշինգտոն Թուրքիայի նախագահի այցելության արդյունքներով։ Հոդվածում ասվում է․

«Էրդողանը Թրամփի հետ հանդիպման է եկել՝ հույս ունենալով ապահովել շրջադարձային կետ երկկողմանի հարաբերություններում։ Բայց սիրիական հարցն ու ԻՊ-ի դեմ պայքարը նրան հանգիստ չեն տալիս։ Եվ այս հարցերում կողմերը համաձայնության չեն հանգում՝ նրա ոչ իրատեսական պահանջների պատճառով։

Էրդողանի այցելությունը երկար կհիշեն ոչ թե Սպիտակ տանը կայացած արարողություններով, այլ նրանով, որ նրա կողմնակիցներն ու թիկնապահները ծեծում էին Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին։ Ոստիկանությունն այդ հարձակումն անվանել է դաժան, իսկ Պետդեպարտամենտը՝ անթույլատրելի բռնություն խոսքի ազատության հանդեպ։ Մի քանի հանրապետական կոնգրեսականներ Թուրքիայից ներողություն են պահանջել։

Պատախանատուներին հայտնաբերելը բարդ կլինի՝ Էրդողանն ու նրա թիկնապահները արդեն տուն են վերադարձել։ Իսկ ահա նախագահ Թրամփը արտասովոր հանգստություն է դրսեւորել։ Դրա համար էլ հիմա ավելի կարեւոր է ցույց տալ, որ ԱՄՆ-ն հետեւում է օրենքներին։

Եթե խոսենք երկու առաջնորդների բանակցությունների մասին, ապա Էրդողանը պահանջել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի աջակցել քրդերին։ Բայց Թրամփն արդեն հաստատել է նրանց զինելու ծրագիրը, որպեսզի նրանք օգնեն գրավել Ռաքքան։ Թուրքիան համարում է, որ սիրիական YPG-ի քրդերին անհնար է զանազանել Քրդական բանվորական կուսակցությունից։ Ամերիկացիներն էլ ի պատասխան նշում են, որ քրդերը լավագույն մարտիկներն են, ու Ռաքքայի գրավումը առանց նրանց անհնար է։

Էրդողանը, գուցե, կարծում էր, որ իրեն կհաջողվի համոզել փոփոխական Թրամփին։ Դրանից էին վախենում նաեւ որոշ ամերիկացի չինովնիկներ։

Սիրիական քրդերը արդեն իրենց համար գոտի են գծել Թուրքիայի հարավային սահմանի երկայնքով։ Թուրքիան վախենում է, որ Ռաքքան ազատագրելուց հետո նրանց ձեռք կբերեն Քրդական բանվորական կուսակցությանը զենք մատակարարելու ուղի։ Նրանց անհանգստությունը մեղմելու համար Պենտագոնը ավելի շատ տեղաբնակ արաբների է ներգրավել։ Ռաքքայի գրավմանը մասնակցող 50 հազար զինվորների մոտ 80 տոկոսը կարող է արաբ լինել։

ԱՄՆ-ն հրաժարվում է նաեւ առանց դատի ու դատաստանի արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին։ Իսկ Թուրքիան դեռ չ ի ներկայացրել հանցակազմ, որի հիման վրա հնարավոր կլիներ հետաքննություն սկսել։

Ցույց տալու համար, որ Թուրքիան դժգոհ է այցելության արդյունքներից, Անկարան կոչ է արել ԻՊ-ի դեմ կոալիցիայում փոխել ԱՄՆ-ի համակարգողին՝ Բրետ Մակ- Գուրկին, նաեւ սպառնացել է պատասխան հարվածներ հասցնել «ոչ մեկի հետ չխորհրդակցելով», եթե իր վրա հարձակվեն սիրիական քրդերը։ Դրա համար էլ շրջադարձային կետը հարաբերություններում, որին այդքան սպասում էին, շատ հեռու է թվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ