News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության առաջին դափնեկիր Մարգարետ Բարանկիթսը՝ Բուրունդիից, մայիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

Նրան ուղեկցում էին Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու Aurora նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը։ Մրագարետ Բարանկիթսը ծաղիկ է դրել հավերժ կրակի մոտ՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Նա ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում ու այցելել Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ, որտեղ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված հատուկ սրահ։

NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ կոչ է նա ուզում անել բոլոր նրանց, ովքեր դեռ հերքում են Հայոց ցեղասպանության փաստը, Մարգարետը նշեց․ «Ես ուզում եմ նրանց բոլորին ասել, որ Ցեղասպանությունը հերքելը շատ մեծ սխալ է։ Շատ կարևոր է կարեկցանք ունենալը։ Մենք մեկ մարդկային ընտանիք ենք՝ եթե հայերը տուժել են ցեղասպանությունից ու շատերն ասում են, որ նման բան չի եղել՝ դա շատ ու շատ մեծ սխալ է։ Մենք պետք է նրանց կոչ անենք լինել կարեկցանքի մի մասը, քանի որ մենք բոլորս մեկ ընտանիք ենք, Աստծու երեխաները։ Այսօր Հայոց ցեղասպանությունը պետք է մարդկությանը ստիպի գիտակցել, որ դա այլևս չպետք է կրկնվի»։ ՏԵսած լուսանկարներից ու լսած պատմություններից արդեն հուզված՝ նա ասում է, որ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ այդպես էլ չեն կարողացել հասկանալ, որ այդ հանցագործությունները իրականում կատարվել են։  «Բայց միաժամանակ ես ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, որ պահպանել է իր արժանապատվություն ը ու ինչ- որ չափով կարողացել է հաշտվել իր սեփական պատմության հետ, համարձակվելով շրջել պատմության այդ դաժան էջը, որպեսզի սկսվեն ավելի լուսավոր ժամանակներ։ Դա ինձ հույս է ներշնչում, որ վաղը ցեղասպանություններ այլևս չեն լինի։ Ես շնորհավորում եմ նաև հայ կանանց։ Նրանց լուսանկարները ու պատմությունները ցույց են տալիս, թե նրանք ինչ  լուսավոր հոգիներ ունեն ու ինչպիսի արժանապատվություն։ Եվ դա ինձ հույս է ներշնչում իմ երկրի՝ Բուրունդիի համար, որը հիմա պայքարում է անցյալի, ներկայի ու ապագայի միջև, իսկ միջազգային համայնքը ոչ մի կերպ չի արձագանքում դրան»,- ամփոփեց ՄԱրգարետ ԲԱրանկիտսը։

Այցի վերջում նա գրություն թողեց Սգո գրքում «Ամբողջ սրտով ես շնորհակալ եմ հպարտ հայ ժողովրդին՝ քաջության համար։ Այո, սերը միշտ հաղթանակում է»։

Մարգարետ Բարանկիտսը Բուրունդիի հիվանդանոցից փրկել էր հազարավոր կյանքեր ու  հոգ տարել որբերի ու փախստականների մասին քաղաքացիական պատերազմի տարիներին։ 2016-ի ապրիլի 24-ին նրան մրցանակը հանձնել էր հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ