News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կոնգոն հսկայական շուկա է Հայաստանում վերածնվող արեւային վահանակների արդյունաբերության համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայ-բելգիական առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը:

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում էներգիայի հսկայական դեֆիցիտ կա: Էլեկտրականությունը հասանելի է բնակչության միայն 9%-ին: Ինքնավար արեւային վահանակների տեղադրումը կօգնի այն վայրերում, որտեղ էլեկտրացանց կառուցելը երկար ու ծախսատար գործ է:

Շատ էներգիա է անհրաժեշտ նաեւ երկրի հարավ-արեւելքում՝ Կատանգա նահանգում գտնվող հանքերի համար: Իսկ հանրապետության տարածքում հանքերի ներուժն ավելի քան 20 տրլն դոլար է գնահատվում:

«Ես Կոնգոյի շուկայի ներուժի մասին զրուցել եմ Հայաստանում արեւային վահանակներ արտադրող սկսնակ ընկերությունների ղեկավարների հետ: Կարծում եմ՝ հայկական ընկերությունները կարող են եւ պետք է ավելի լավ ներկայացվեն այնտեղ»,- նշեց Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ