News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կանադայի Ռիչմոնդ քաղաքում ծովառյուծը կառչել է աղջկա զգեստից եւ նրան ջրի տակ տարել:

Տեղի ունեցածի հոլովակը տեղացի ուսանողը հրապարակել է համացանցում: Հոլովակում կենդանին նախ անշտապ լողում է կողքից, եւ մարդիկ նավամատույցում նրան հացի կտորներ են նետում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երբ աղջիկը նստել է նավամատույցի եզրին, գիշատիչը մեկ ցատկով նրան իր հետ ջրի տակ է տարել՝ ականատեսների սարսափահար բղավոցների ներքո: Երեխային օգնելու համար ջուրն է նետվել մի տղամարդ եւ նրան բարեհաջող նավամատույց հանել: Ծովային կաթնասունների փորձագետների կարծիքով՝ կենդանին կարող էր աղջկա սպիտակ զգեստը ձկան հետ շփոթել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ