News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով նշանակված փորձաքննությունների պատասխանները դեռ պարզ չեն: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս զինծառայողի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանի շահերի պաշտպան Գուրգեն Հարությունյանը: Նա նշեց, որ քրեական գործի նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ մանրամասներ չի կարող հրապարակել՝ վստահեցնելով, որ իր պաշտպանյալը հոգեկան խնդիրներ ունի:

Արման Ջանջուղազյանը հրաժարվել է հանրային պաշտպան Սյուզան Խչեյանի պաշտպանությունից:

Ռուս զինծառայողի սպանության գործով նշանակվել են փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատաքրեագիտական, դատակեսնաբանական:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար։ Սպանվածի անձը հաստատվել է. նա պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաեւն է, 21 տարեկան: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա Ջ.Ա.-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի…
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 2-ին` ժամը 01:22-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Ամենաշատ