News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սիրիայում երկու ռուս ռազմական խորհրդականներ են զոհվել՝ գրոհային գումարտակի հրամանատար Եվգենի Կոնստանտինովն ու հետախուզական գումարտակի պետ, մայոր Ալեքսանդր Սկլադանը։ Այս մասին РБК-ին հայտնել են Հրեական ինքնավար մարզի «Մարտական եղբայրության» բաժնում՝ վկայակոչելով ՊՆ փաստաթղթերը։ 

Կոնստանտինովի զոհվելու մասին հաղորդել է «Բիրայի քաղաք» պարբերականը՝ վկայակոչելով «Մարտական եղբայրություն»-ը։ «Եվգենի գնդակի վեց վերք է ստացել»,-գրում է պարբերականը։

32-ամյա կապիտան Կոնստանտինովը զոհվել է մայիսի 3-ին՝ թեժ մարտերի բովում փորձելով օգնել ընկերոջը։ «Սիրիացի զինծառայողները նահաջել են։ Կոնստանտինովը դեմ առ դեմ է մնացել ահաբեկիչների հետախուզության վիրավորված ղեկավարի հետ։ Երբ Արաբական Հանրապետության բանակը վերադարձրել է դիրքերի վերահսկողությունը, ռուս զինծառայողներին գտել են բազմաթիվ վերքերով»,-ասել է Հրեական ինքնավար մարզում «Մարտական եղբայրության» տարածաշրջանային բաժնի ղեկավար Սերգեյ Մինկոն։

Մինկոյի խոսքով՝ Կոնստանտինովի զոհվելու մասին հայտնի է դարձել Պաշտպանության նախարարության փաստաթղթերից։ Դրանցում ասվել է նաեւ, որ Կոնստանտինովի ծառայակիցը, որին նա փորձել է օգնել, հետախուզական գումարտակի 37-ամյա պետ, մայոր Ալեքսանդր Սկլադանն է։ Նա եւս զոհվել է մարտի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ