News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թեհրանը կշարունակի աջակցել Իրաքին եւ Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 «Ահաբեկչության դեմ պայքարողները Իրաքի եւ Սիրիայի ժողովուրդներն են, եւ Իրանն իր խորհրդականների միջոցով օգնել է այդ ժողովուրդներին ու կշարունակի օգնել նրանց»,-հայտարարել է Ռոհանին նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։

Նորընտիր նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ արաբական ու իսլամական երկրների առաջնորդների մասնակցությամ Էր Ռիադի գագաթնաժողովը ահաբեկչության դեմ պայքարի ուժ չունի։

«Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հանդիպումը պատկերված հանդիպում է, եւ այն չունի ու չի ունենա ոչ մի քաղաքական արժեք։ Ահաբեկչության խնդիրը հանդիպումներով, համաժողովներով ու ժողովրդի միջոցները վատնելով չի լուծվում», -ասել է Ռոհանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ