News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Պաշտոնական այցով առաջին անգամ Իսրայել այցելած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սուրբ Հարության տաճարում դիմավորել է տեր Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանն ու Սուրբ Հարության տաճարի տեսուչ Սամվել ծայրագույն վարդապետ Աղոյանը: Այս մասին NEWS.am-ին ասաց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ նշելով, որ ինքը նույնպես ներկա է եղել տաճարում հանդիպմանը:

«Միացյալ Նահանգների նախագահն ուկնդրել է հայկական երգչախմբի կատարումը, այնուհետեւ գլուխ խոնարհել նրանց առջեւ, որից հետո մի քանի խոսք է փոխանակել Սրբազանի հետ ու հեռացել»,- ասաց Հայր Կորյունը:

Նշենք, որ օդանավակայանում դիմավորման արարողությանը մասնակցել է նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցն է կատարել Իսրայել:

Թրամփին դիմավորել են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն կնոջ՝ Սառայի հետ, Կնեսետի խոսնակ Յուլիուս Էդելշթեյնը, նախարարներ, հոգեւորականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ