News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվան Ուկրաինայի հետ վիզայի հարցերում ելակետ կընդունի փոխադարձության սկզբունքը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վիզաներ մտցնելը կամ չեղյալ համարելը, որպես կանոն, իրականացվում է փոխադարձության հիմքով: Մեկ անգամ եւս կրկնում եմ՝ այս հարցում ոչ որոշում կա, ոչ ինչ-որ հստակ տեսլական, այդ պատճառով այս մասին խոսելը ճիշտ չէր լինի»,- ասել է նա:

Պեսկովի կարծիքով՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի Կիեւի տեսլականը առաջին հերթին Ուկրաինայի քաղաքացիներին կհարվածի: «Սա կրկին «տատիկին հակառակ ականջներս կցրտահարեմ» շարքից է: Ոչինչ ավելին: Դուք գիտեք, թե նման քայլն ինչպես կհարվածի իրենց ուկրաինացիների շահերին: Հավանաբար դժվար կլինի բացասական արդյունքը գերագնահատել իրենց Ուկրաինայի բնակիչների համար»,- ընդգծել է մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հաջորդ շաբաթ կարող է քվեարկության դնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ