News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մայիսի 22-ին Փարիզի առաջին ատյանի դատարանը քննել է Բորիս Բուայոնի՝ Իրաքում ու Թունիսում Ֆրանսիայի նախկին դեսպանի ու Սարկոզիի նախկին խորհրդականի գործը։ 47-ամյա դիվանագետին, որին բռնել էին խոշոր կանխիկ գումարով, մեղադրում են մի քանի հոդվածներով, որոնցից են «փողերի լվացումն ու հարկերից խուսափելը» եւ «մսխումը» , փոխանցում է RFI-ն։

Նրա ոճը, որը նման է «Սեւազգեստ մարդիկ» ու «Ջեյմս Բոնդ» ֆիլմերի հերոսների ոճին ու շիտակ արտահայտվելու նրա սովորությունը բնորոշ չեն ֆրանսիական դիվանագիտական շրջանակներին, գրում է Le Monde-ը։ Մի անգամ նա լուսանկարվել էր թունիսյան գլամուրային ամսագրի համար սեւ կոստյումով ու սպիտակ վերնաշապիկով։

2016-ի նոյեմբերից Ֆրանսիայի ԱԳՆ-ն դադարեցրել է նրա կարիերան, այն բանից հետո երբ նրա գործը ուղարկվել է դատարան։

 2013-ի հուլիսի 31-ին Փարիզի Հյուսիսային կայարանում Բուայոնին ձերբակալել էին կանխիկ գումարով լի պայուսակով։ Բուայոնը մտադիր էր Բրյուսել ուղեւորվել։ Պայուսակում 350 000 եվրո ու 40 000 դոլար կար։

Քննությանը համոզիչ չեն թվացել այդ գումարի ծագման մասին բացատրությունները, բացի դրանից Բուայոնը չէր հայտարարագրել գումարը մաքսատանը։

Նրա փաստաբանները դատավարությունից առաջ հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը մտադիր չէ օգտվել լռության իրավունքից ու ուզում է բացատրություններ տալ՝ վերջ տալու համար դատախազության ֆանտազիաներին։

Ավելի վաղ Բուայոնը քննիչներին հայտնել է, որ այն գումարը, որը հայտնաբերել են նրա մոտ, նա վաստակել է «ձեռներեցային գործունեությամբ» Իրաքում։ Նա նաեւ հավաստիացրել է, որ այդ գումարը հայտարարագրված է հարկային տեսչությունում։

Դատախազության ներկայացուցիչները իրենց հերթին հավաստիացնում են, որ չեն կարողացել հայտնաբերել այդ գումարների ծագումը։

Բուայոնուին հիմա սպառնում է մինչեւ 5 տարի ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ