Վրաստանի ՆԳՆ-ն այսօր հրապարակել է այն ակումբի տեսախցիկների տեսանյոութը, որտեղ միջադեպ է տեղի ունեցել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի եւ գործող գլխավոր աուդիտոր Լաշա Թորդիայի միջեւ։ Ճեպազրույցի ընթացքում ՆԳՆ-ն հրապարակել է նաեւ սկանդալային գործի հետաքննության տվյալները, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Թորդիայի եւ Փարցխալաձեի միջեւ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը, Թբիլիսիի կենտրոնական Շարդեն փողոցի «Էլ Ցենտրո» ակումբում։
Գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Թորդիան Փարցխալաձեին մեղադրել է իրեն ծեծելու մեջ, եւ դա կապել է իր մասնագիտական գործունեության հետ, մասնավորապես՝ պատճառը գործն է, որն այժմ ուսումնասիրում է աուդիտի ծառայությունը և որում ներքաշված է Օթար Փարցխալաձեն։