News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ինքը պետք է անհապաղ վերադառնա Ֆիլիպիններ, որտեղ չեն դադարում մարտական բախումները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մարտական գործողություններն ու բախումները շարունակվում են։ Ցավոք, ես պետք է վերադառնամ ու այնտեղ լինեմ։ Մարդիկ են զոհվում, մարդիկ են զոհվել»,- ասել է Դուտերտեն։

«Ցավակցությունս եմ հայտնում ձեր երկրում ահաբեկչական հարձակման հետեւանքով մարդկանց զոհվելու կապացությամբ»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ ինքն ու «իր գործընկերները» կատարյալ ըմբռնոմով են վերաբերվում Ռուսաստան նրա այցի ժամկետների կրճատմանը։ «Ես ուզում եմ հույս հայտնել, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կկարգավորվի՝ նվազագույն կորուստներով»,- ամփոփել է Պուտինը։

Դուտերտեն մայիսի 23-ին ռազմական դրություն է հայտարարել Մինդանաո նահանգում։ Այդ որոշումը պայմանավորված է եղել ԻՊ-ին աջակցող խմբավորման հետ Ֆիլիպինների զինված ուժերի բախման կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ