News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ից Վենեսուելայում կմեկնարկի արժույթի փոխանակման նոր Dicom համակարգը, որի աշխատանքային սկզբունքը հիմնված կլինի աճուրդների վրա։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Nacional-ը՝ վկայակոչելով երկրի էկոնոմիկայի նախարար Ռամոն Լոբոյին։ 

Լոբոն հստակեցրել է, որ համակարգը վենեսուելացիներին թույլ կտա օտարերկրյա արժույթ ձեռք բերել մեկ եռամսյակում ավելի քան 500 դոլար գումարի դիմաց եւ տարեկան առավելագույնը 2 հազար դոլարի դիմաց։ Ընկերությունները կկարողանան օտարերկրյա արժույթ ձեռք բերել մեկ եռամսյակում առավելագունը 400 հազար դոլարի եւ մեկ տարում՝ 1,2 մլն դոլարի դիմաց։

«Յուրաքանչյուր գնորդ կվճարի այն գինը, որը դուք նրան կառաջարկեք եւ ոչ թե նախապես սահմանված արժեքը», -նշել է Լոբոն։

Աճուրդները հասանելի կլինեն բոլոր ընկերություններին ու քաղաքացիներին։ Ենթադրվում է, որ օտարերկրյա արժույթ ձեռք բերելու աճուրդները կլինեն երկու տեսակի՝ սովորական եւ արտակարգ, երբ փոխարժույթը շատ կտատանվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ