News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը կոչ է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ։

«Մայիսի 26-ին մեր երկրի ավագ դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Կրկին հիշեցնում ու կոչ եմ անում հատկապես շրջանավարտներին` ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից:

Ծնողներին հորդորում եմ ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ համագործակցեք զանգվածային միջոցառումների ժամանակ եւ հիշեք, որ ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետեւանքները:

Տոնական օրն առավոտից Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցամերձ տարածքներում, հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: Ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, դրսեւորվելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն եւ անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ»,- ասվում է կոչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ