2017 թվականի մայիսի 24-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, թե նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միջազգային փոխադրամիջոցների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության այլ հարցեր: