News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իտալիայի Կավրիլյա քաղաքի մասնավոր բուսաբանական այգում ավելի քան 8000 տեսակի վարդ է ծաղկում։ Ժամանակին այստեղ մի փոքրիկ այգի կար, որտեղ մոտ 500 բույս էր աճում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք սկսել էր աճեցնել իտալացի Ռամբալդո Ֆինեսկյին, փոխանցում է NTDTV-ը։

Հիմա բուսաբանական այգում ավելի քան 8000 տեսակի ծաղիկ կա, այդ թվում վայրի վարդեր, որոնք կարելի է հանդիպել աշխարհի տարբեր անկյուններով, բազմաթիվ հին տեսակներ՝ իսկական տոհմածառով, նաեւ հիբրիդներ, որոնք բուծում են նախանցած դարի վերջից։

Ջանֆրանկո Ֆինեսկյայի ծաղկանոցը այցելուների համար բաց է մայիսից մինչեւ օգոստոս։ Տարվա մյուս ամիսներին այստեղ բուսաբանական համաժողովներ են անցկացվում։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ