News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի աշխատասենյակում փակցված է Սերժ Սարգսյանի լուսանկարը: Ընդդիմադիր հռչակված խմբակցության ներկայացուցիչ փոխխոսնակին աշխատասենյակը տրամադրվել է անցած շաբաթվանից:

NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմադիր խմբակցության փոխխոսնակի գլխավերեւում դեռեւս Սերժ Սարգսյանը «իշխում», Մելքումյանն արձագանքեց՝ բազմանշանակ ժպտալով, ապա պնդեց՝ միեւնույն է հարցազրույց չի տալու ոչ մի թեմայի վերաբերյալ: Իսկ երբ փորձեցինք լուսանկարել, վրդովվեց ու ձեռքով փակեց հեռախոսը, աշխատասենյակից «դուրս հրավիրեց»՝ արգելելով լուսանկարել:

Լուսանկարի շուրջ քննարկումից հետո Մելքումյանն օգնականին հանձնարարեց ոչ ոքի ներս չթողնել, իսկ ավելի ուշ ԱԺ միջանցքում ասաց, որ մեկ ժամ է՝ ինչ տեղափոխվել է եւ չի հասցրել փոփոխություններ կատարել։ Մինչդեռ աշխատասենյակն արդեն կոսմետիկ վերանորոգվել է, կահույքն էլ՝ մասամբ փոխվել, սակայն Սերժ Սարգսյանի լուսանկարին չեն դիպել:

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լուսանկարը եւս դեռ չէր հասցրել տեղափոխել նոր «նստավայր»։ Ի դեպ, այն նախկինում եղել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանի աշխատասենյակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ