News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը: 

Վարչապետը կարեւորել է Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը եւ նշել, որ դրան կարող է էապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կխթանեն նաեւ առեւտրաշրջանառության ծավալաների աճին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում իրանական կապիտալի ներգրավումը եւս նոր թափ կհաղորդի  երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ մեր երկրում գործունեություն ծավալելու նպատակով: Վարչապետը վստահություն է հայտնել, որ դա թույլ կտա իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաեւ GSP+ համակարգով եվրոպական շուկա:

Մահմուդ Հոջարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ վարչապետին է փոխանցել Էսհաղ Ջահանգիրիի ողջույններն ու բարեմաղթանքները: Իրանի գյուղատնտեսության նախարարը կարեւորել է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացումը եւ նշել, որ բարեկամական ու մշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունեցող երկու երկրների տնտեսական հնարավորությունները պետք է միմյանց փոխլրացնեն՝ նոր թափ հաղորդելով առեւտրաշրջանառության աճին: Պարոն Հոջարին գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ հանդիպումների արդյունքներից:   

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում արտադրանքի որակի գնահատման իրանական գրասենյակ, արտահանման եւ ներմուծման ընկերություն  հիմնելուն, ձկնաբուծության ոլորտում ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ ՀՀ-ում լոլիկի վերամշակման համատեղ գործարան ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ