News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Google կորպորացիան տեղեկություններ է հավաքում իր օգտատերերի նախապատվությունների մասին՝ հետևելով նրանց գործունեությանը համացանցում։  Կախված նրանից, թե մարդը ինչ է որոնում համացանցում ու ինչ ապրանքներ է գնում, նա որոշակի գովազդներ է տեսնում կայքերում։  Սակայն հիմա ինտերնետային հսկան որոշել է այդ պրակտիկան տարածել համացանցից դուրս՝ այսուհետ Google-ը կհավաքի տվյալներ ոչ միայն առցանց, այլև օֆլայն գնումների մասին։ Դա հնարավոր կդառնա վարկային ու դեբետային քարտեր թողարկող ԱՄՆ առաջատար ֆինանսական ընկերությունների հետ Google-ի պայմանագրի շնորհիվ։  

Այդ համաձայնագրերի համաձայն՝ Google-ը կսկսի ստանալ կոդավորված տեղեկություններ ԱՄՆ քաղաքացիների իրականացրած տրանզակցիաների 70 տոկոսի մասին, հետո այդ տեղեկությունն ավտոմատ համեմատվելու է համացանցում գովազդային հայտարարությունների վրա օգտատերերի քլիքների հետ։ Այսպիսով ընկերությունը, որը օգտվում է Google AdWords գովազդային ծառայությունից, կկարողանա պարզել, արդյոք  գովազդն ազդել է այս կամ այն ապրանքը գնելու՝ հաճախորդի որոշման վրա։ Նախկինում նման տեղեկությունը հնարավոր էր միայն ինտերնետային առևտրի ոլորտում։  Իսկ եթե մարդիկ գնումները առցանց չէին կատարում, գովազդատուները կարող էին եզրակացնել, որ իզուր են գովազդի համար այդքան գումարներ վատնել  

Կորպորացիան համարում է, որ իր մտադրությունը չի սպառնում քաղաքացիների մասնավոր կյանքին, քանի որ ոչ Google-ի աշխատակիցները, ոչ գովազդատուները չեն կարողանա ձեռք բերել տեղեկություններ այն մասին, թե որքան գումար է ծախսել օգտատերը, կամ պարզել նրա անունն ու մյուս անձնական տեղեկությունները։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ