News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանն աջակցում է նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ-ի ու անկախ նավթարդյունահանող երկրների համաձայնագրի ժամկետի երկարացումը եւս 9 ամսով։ Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն։

«Իրանը դեմ չէ ժամկետը 9 ամսով երկարացնելուն»,- ասել է նախարարը լրագրողներին։

Մայիսի 24-ին ՕՊԵԿ երկրների ու կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների մոնիտորինգային կոմիտեն խորհուրդ է տվել նավթի արդյունահանման ծավալի կրճատման մասին համաձայնագիրը երկարացնել եւս 9 ամսով՝ մինչեւ 2018-ի մարտի 31-ը։

Համաձայնագրի երկարացումը աջակցում են Իրաքը, Օմանը, Քուվեյթը, Հարավային Սուդանը, Ադրբեջանը, Էկվադորը, Ալժիրն ու Վենեսուելան։ Վերջնական որոշումը կկայացվի վաղը՝ գործարքի մասնակիցների նախարարական հանդիպման ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ